ՀՀ ԿԲ աշխատակիցը դարձել է ֆինանսիստների շարքում բիլիարդի Հայաստանի առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Ավարտվել է ՀՀ ֆինանսաբանկային ընկերությունների շարքում բիլիարդի 5-րդ առաջնությունը: Հաղթող է դարձել ՀՀ ԿԲ աշխատակից Էդգար Էվոյանը: Եզրափակչում Էվոյանը հաղթանակ է տարել Տիգրան Հովհաննիսյանի նկատմամբ «Ամերիաբանկից»:

3-րդ տեղի համար պայքարում խաղացել են Պետրոս Գրիգորյանը («Հայբիզնեսբանկ») և Վարդան Խաչատրյանը («Կենտրոնական բանկ»), հաղթել է Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---