Ավստրալիայի ոստիկանությունն Ասանժին անմեղ է համարում

Ավստրալիայի ոստիկանությունն Ասանժին անմեղ է համարում

PanARMENIAN.Net - Ավստրալիայի ոտիկանությունն ուսումնասիրել է WikiLeaks կայքի կողմից հրապարակված նյութերը, որի հիմնադիրն է Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժը, և կարծում է, որ նրա գործունեության մեջ, համաձայն տեղի օրենքներին, բացակայում է հանցակազմը, հաղորդում է Reuters-ը:

«Ավստրալիայի դաշնային ոստիկանությունն ավարտել է կայքից հասանելի նյութերի գնահատականը և երկրի օրենքների շրջանակներում ոչ մի օրինախախտում չի հայտնաբերել»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Լոնդոնի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը ձերբակալվել էր Շվեդիայի հարցման հիման վրա: Նա ձերբակալվել էր Լոնդոնում նախորդ շաբաթ այն բանից, հետո երբ Շվեդիայում սեռական բնույթի մեղադրնանքներ էին ներկայացվել նրա դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---