ԱՄՆ-ն Ադրբեջանի նախագահին քարտ բլա՞նշ է տվել ղարաբաղյան հակամարտության լուծման համար

ԱՄՆ-ն Ադրբեջանի նախագահին քարտ բլա՞նշ է տվել ղարաբաղյան հակամարտության լուծման համար

PanARMENIAN.Net - «Արգումենտի նեդելի»-ն տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ, դատելով Մոսկվայի դիվանագիտական շրջանների խոսակցություններից, ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ղարաբաղյան հակամարտության լուծման քարտ բլանշ է տվել:

«Վաշինգտոնը չի խոչընդոտի հարցի ուժային լուծմանը: Բայց այդ դեպքում ամեն ինչ պետք է արագ կատարվի: Այնպես, ինչպես ժամանակին Խորվաթիան լուծեց Սերբական Կրաինայի խնդիրը և ինչպես Վրաստանը փորձեց հաղթել Հարավային Օսեթիայի հետ պատերազմում: Դրա փոխարեն, ԱՄՆ վարչակազմը կխնդրի Ալիևին իրեն տրամադրել Ադրբեջանի տարածքը որպես Իրանի դեմ հարթակ օգտագործելու համար: Սկզբից հետախուզություն և հատուկ օպերացիաներ իրականացնելու համար, իսկ հետո` լայնածավալ ռազմական օպերացիայի»,- ասվում է հրատարակության մեջ:

Պատերազմի սպառնալիքը բավական հռետորության մի տեսակ է, որը հորդում է Ադրբեջանից հաճախ և պարբերաբար: Այդպես է մեկնաբանել հրապարակված տեղեկատվությունը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Հռետորությունն ունի ներքաղաքական նշանակություն, բայց ունի նաև արտաքին նշանակություն Ադրբեջանի համար: Պատերազմ սկսելու պլանների հետ այն ոչ մի կապ չունի: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա չեմ կարծում, որ պատերազմի քարտ բլանշի դեպքում իրավիճակն ինչ-որ տեսքով հնարավոր է: Այլ բան է, որ նման հայտարարություններ եղել են և կլինեն»,- ասել է Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---