WikiLeaks-ի նախկին ներկայացուցիչ ու կայքի հիմնադրի «աջ ձեռքը» գիրք է գրում Ասանժի մասին

WikiLeaks-ի նախկին ներկայացուցիչ ու կայքի հիմնադրի «աջ ձեռքը» գիրք է գրում Ասանժի մասին

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի նախկին ներկայացուցիչը գիրք է գրում, որը խոստանում է բացահայտել «ներքին գործերն ու հարաբերությունները» տեղեկատվության բացահայտման գաղտնի խմբում, գրում է Daily Mail-ը: «Գերմանիայի քաղաքացի Դանիել Դոմշայտ-Բերգը, որը հայտնի է նաև որպես Դանիել Շմիդտ, նախկինում վեբ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի աջ ձեռքն էր»,- ասվում է հոդվածում: Սեպտեմբերին նա լքեց WikiLeaks-ը կայքի ղեկավարման հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Crown Publishing Group հրատարակչությունը հաղորդել է, որ ծրագրում է «WikiLeaks-ի ներսում. իմ աշխատանքը Ջուլիան Ասանժի հետ աշխարհի ամենավտանգավոր վեբ կայքում» գիրքը հրապարակել ԱՄՆ-ում և 13 այլ երկրներում, հաղորդում է InoPressa-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---