Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: «Ալյանսն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության կարգավորման մեջ, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս համատեքստում ես ողջունում եմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` վերջերս Աստանայում կատարած հայտարարությունը, որը հաստատում է հիմնախնդրի վերջնական կարգավորմանը երկու կողմերի հավատարմությունն ու բացատրում, թե ինչպիսին է լինելու հակամարտության լուծման հիմքը»,- ասել է Ապպատուրայը:

Խոսելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան հռչակագրի մասին` Ալյանսի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարներն իսկապես վերջին հռչակագրում հղում են կատարել Հարավային Կովկասում և Մոլդովայում երկարաձգված հակամարտություններին: Ապպատուրայը միևնույն ժամանակ ավելացրել է, որ աջակցություն հայտնելով երկրների տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնուրույնությանը, Ալյանսի պետությունների ղեկավարները ընդգծել են նաև հակամարտությունների խաղաղ լուծման, բանակցությունների ներկայիս ձևաչափի հանդեպ հարգանքի և կառուցողական մոտեցման անհրաժեշտությունը: «Վերը ասվածը համապատասխանում է այն գաղափարներին, որոնք ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները երկու տարի առաջ Ստրասբուրգում ամրագրել էին նախորդ հռչակագրում»,- ընդգծել է նա:

PanARMENIAN.Net ին Ջեյմս Ապպատուրայի տված հարցազրույցի ողջ տեքստը կարդացեք «Հայաստան և աշխարհ» սեկցիայի «Հարցազրույցներ» բաժնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---