Լիլիթ Մկրտչյանն ու Տիգրան Պետրոսյանը դարձան Հենրիկ Գասպարյանի շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված առաջնության հաղթողները25 դեկտեմբերի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Շախմատի տանը տեղի ունեցավ Հենրիկ Գասպարյանի շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված միջոցառում: Դպրոցի տնօրեն Վադիմ Հայրապետյանը ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու շնորհակալություն հայտնեց սաներին, որոնք տարբեր միջզգային առաջնություններում բարձր տեղեր են զբաղեցրել: «Մենք շատ հպարտ ենք, որ այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Նալբանդյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մեզ մոտ են ուսանել: Դպրոցը 36 մասնաճյուղեր ունի Հայաստանի մարզերում»,- ասել է Հայրապետյանը: Միջոցառման շրջանակներում կայացավ նաև դպրոցի 50-ամյակին նվիրված առաջնությանը մասնակցած շախմատիստների պարգևատրումը: Մրցաշարին մասնակցեցին 90 շախմատիստներ, որոնցից 20-ը գրոսմայստերներ են: Կանանց մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ տղամարդկանցից` Տիգրան Պետրոսյանը: Հաղթողներին պարգևատրեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ և Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |