ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ու նրանց հավասարեցված անձանց միանվագ դրամական օգնություն կհատկացվի27 դեկտեմբերի 2010 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է կարգադրություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` թվով 449 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին: Ըստ կարգադրության` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 11 միլիոն 225 հազար դրամ է հատկացվել Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` դրամական օգնության վճարումն ապահովելու համար: Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը հանձնարարական է տրվել համապատասխան միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ եւ այդ մասին հաշվետվություն ներկայացնել նախագահին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |