Կառլեն Մկրտչյան. 2011-ին ցանկանում եմ հանդես գալ ավելի ուժեղ ակումբում

PanARMENIAN.Net - 2010-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շատ ֆուտբոլիստների նման սիրում է ամանորյա տոները նշել ընտանիքի հետ: «Բայց դա չի նշանակում, որ ամեն տարի մենք Նոր տարին նշում ենք միանման, ամեն անգամ փորձում ենք ինչ-որ անսովոր և անմոռանալի բան անել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Մկրտչյանը:

Ինչ վերաբերվում է 2011-ի պլաններին, ապա ֆուտբոլիստն որոշակի նպատակ ունի և փորձելու է ամեն գնով հասնել դրան. «2011-ին ցանկանում եմ խաղալ ավելի ուժեղ ակումբում, ինչը, անկասկած, ինձ խաղալու փորձ կտա, մտադիր եմ շարունակել հանդես գալ Հայաստանի հավաքականում, հաղթել և ուրախացնել մեր երկրապագուներին»:

2011-ին ֆուտբոլիստը մաղթում է բոլորին առողջություն, երջանկություն և ցանկությունների կատարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---