Պատանի հայ շախմատիստները շատ են սիրում ամանորյա նվերներ ստանալ

Պատանի հայ շախմատիստները շատ են սիրում ամանորյա նվերներ ստանալ

PanARMENIAN.Net - Իրենց ամանորյա ակնկալիքներն են PanARMENIAN.Net ի թղթակցի հետ կիսել Տիգրան Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը և Հովհաննես Գաբուզյանը:

«Ամանորն ինձ համար համեղ ուտեստներ ճաշակելու լավ առիթ է: Սովորաբար դեկտեմբերի 31-ի ցերեկային ժամերին ես քնում եմ, որ գիշերը չքնեմ: Շատ եմ սիրում նվերներ ստանալ, սակայն դրամի տեսքով, որպեսզի ինքնս ընտրեմ իմ նվերները»,-խոստովանել է Պետրոսյանը:

Իսկ Դավիթ Շահինյանը նախընտրում է Ամանորին նվիրել ծաղիկներ և փափուկ խաղալիքներ: Նոր տարին նա դիմավորում է ընտանիքի հետ, իսկ հետո միանում է ընկերներն: «Ինձ համար Նոր տարին հիանալաի տոն է, երբ ամեն վատը ետևում է մնում, և ես նոր հաջողությունների հույսերով եմ լեցուն»:

Իսկ Հովհաննես Գաբուզյանը ցերեկային ժամերն է անցկացնում ընկերների հետ, որպեսզի կեսգիշերին տանը լինի: «Սովորաբար Ամանորի գիշերը ես վաղ եմ քնում: Ավելի շատ սիրում եմ ստանալ նվերներ, քան նվիրել»,-ասել է Գաբուզյանը:

Պատանի շախմատիստը սովորաբար տարեվերջին վերլուծում է իր ելույթները, թե ինչի է հասել և որ ուղղությամբ պետք է շարունակի աշխատանքը: «2011թ. ես մասնակցելու եմ մի քանի խոշոր մրցաշարերի և պետք է լավ նախապատրաստվեմ: Կաշխատեմ նաև հատուկ ուշադրություն դարձնել ուսմանը, քանի որ մի քանի վերջին ամիսների ընթացքում տարբեր մրցաշարերի եմ մասնակցել և շատ բացակայություններ ունեմ»:

2011թ. շախմատիստը բոլորին հաջողություն է մաղթել, իսկ Հայաստանին՝ նոր մարզական նվաճումներ ու հաղթանակներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---