Գագիկ Մինասյան. 2010 թվականը Հայաստանի համար հետճգնաժամային էր28 դեկտեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - 2010թ. կարելի է բնութագրել որպես հետճգնաժամային. համապատասխան քայլեր ձեռնարկվեցին, որի արդյունքում Հայաստանի տնտեսությանը հաջողվեց վերադառնալ նախաճգնաժամային իրավիճակին: Այդ մասին դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսավարկային ու բյուջետային խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները: Այդ մասին են վկայում նաև 11 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց կարելի է դատել հանրապետության տնտեսության մեջ ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում տնտեսական աճը կազմել է 2,6 տոկոս՝ պետբյուջեով նախատեսված 1,2 տոկոսի փոխարեն: Ըստ Գագիկ Մինասյանի, նման աճի «շարժիչ ուժը» արդյունաբերության ոլորտն էր, որտեղ աճը 11 ամիսների տվյալներով կազմեց 10 տոկոս, երկրորդ ասպեկտը՝ շինարարության ոլորտում փոքր անկումն էր՝ 4 տոկոս, դրական առաջխաղացում գրանցվեց նաև ծառայությունների ոլորտում: «Դա վկայում է այն մասին, որ մենք անցնում են դիվերսիֆիկացված տնտեսությանը»,-նշել է նա: Պատգամավորը հավելել է նաև, որ անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում՝ 14 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Մինասյանը հուսադրող է համարել նաև արտահանման և ներկրման ցուցանիշները՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում արտահանման ծավալները հասել են 41 տոկոսի, ընդ որում, ներկրումն ավելացել է ընդամենը 14 տոկոսով, «ինչը ևս վկայում է երկրի տնտեսության արագ վերականգնման մասին»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |