«ԱրմենՏել»-ը սկսել է նոր Beeline A100 բրենդավորված հեռախոսների վաճառքը 1 դրամով28 դեկտեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 1 դրամով նոր Beeline A100 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր ձեռք կբերեն «Քեզ համար Էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթ` 5000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում: Նոր հեռախոսասարքը բացի հիմանական ֆունկցիաներից ունի ռադիո, mp3-նվագարկիչ և հիշողության ծավալը մինչև 1 ԳԲ ավելացնելու հնարավորություն: Սարքն ունի txt- ֆորմատով ֆայլեր կարդալու և WAP-ի հնարավորություն: Հեռախոսի հետ միասին տրվում է նաև ստերեո համակարգ: Հեռախոսասարքերն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի SIM-քարտերով և վաճառվում են վաճառքի և սպասարկման գրասենյակներում: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին: Համոզված եմ, որ կապի միասնական օպերատորի նոր բջջային հեռախոսը հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա, քանի որ ունի բազմաթիվ ֆունկցիաներ և շատ մատչելի գին»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, հեռախոսի հետ ձեռք բերված «Քեզ համար Էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթի համար նախատեսված չէ «Բալանսի փոխանցում» ծառայությունը: Սակագնային փաթեթին և փաթեթից անցումները փակ են: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |