Հռոմում և Միլանում տեղի են ունեցել քրիստոնյա ղպտիների աջակցությանն ուղղված ցույցեր10 հունվարի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Հռոմում և Միլանում տեղի են ունեցել քրիստոնյա ղպտիների աջակցությանն ուղղված ցույցեր: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ավելի քան 500 ցուցարարներ հունվարի 9-ին հավաքվել են Հռոմի հրապարակներից մեկում: Ինչպես նշել են ակցիայի մասնակիցները, նրանք բողոքում են Եգիպտոսում և ողջ աշխարհում կրոնական հողի վրա բռնությունների դեմ: Հաղորդվում է նաև, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն իր համերաշխությունն է հայտնել ղպտական համայնքին և ընթերցել «Աստծո հրեշտակ» աղոթքը: Միաժամանակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հարյուրավոր մարդիկ այցելել են Եգիպտոսում մահացած ղպտիների հիշատակին նվիրված ժամերգության: Եգիպտացի քրիստոնյա ղպտիների աջակցության ակցիա տեղի է ունեցել նաև հունվարի 7-ին Փարիզում: Այդ ակցիային քրիստոնյաների հետ միասին մասնակցել են նաև մահմեդականներ: Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում ղպտիական եկեղեցու առջև իրագործվել է ահաբեկչական գործողություն, որի արդյունքում մահացել է 23 մարդ: Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի 80 միլիոնանոց բնակչության շուրջ 10 տոկոսը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Նախարար․ Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում «Եթե բանկիչները դրանից հետո էլ հարմար չգտնեն երեխաներին ուղարկել, նոր դպրոց կկառուցենք»,–ասել է նա Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել |