Հայաստանում կապի ոլորտի ծառայություններից ստացված եկամուտը 2010թ. 11 ամիսներին կազմել է 152,4 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի կապի ոլորտի ծառայություններից ստացված եկամուտը 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 152,4 մլրդ դրամ: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ոլորտի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0,3%-ով:

Դրա հետ մեկտեղ 2010թ. 11 ամիսների ընթացքում տեղեկատվական և կապի ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալը դրամական համարժեքով կազմել է 174 մլրդ դրամ, ինչը 1,1%-ով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և կազմում է երկրում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի 24,6%-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---