Միխայիլ Նեյժմակով. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը հազիվ թե արժանանա ՆԱՏՕ-ի կամ ԵԱՀԿ-ի հավանությանը

Միխայիլ Նեյժմակով. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը հազիվ թե արժանանա ՆԱՏՕ-ի կամ ԵԱՀԿ-ի հավանությանը

PanARMENIAN.Net - Վերջին երեք տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցություններն ավելի ակտիվ են հնչում: Իսկապես, կարելի է հիշել միջազգային փորձը: Մարդկանց խմբերի կողմից լքված տարածքները, որոնք հանդես են գալիս մայր երկրի հետ միասնության օգտին, ավելի հաճախ նախկին մայր երկրների հսկողության տակ են վերադարձվել ռազմական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Գլոբալացման և սոցիալական շարժումների իսնտիտուտի միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար Միխայիլ Նեյժմակովը:

Սակայն, նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը հազիվ թե արժանանա ՆԱՏՕ-ի կամ ԵԱՀԿ-ի հավանությանը: «Ռազմական հակամարտության ծախսերը երկու կողմերի համար չափազանց մեծ կլինեն: Նույնիսկ եթե ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակիչների նկատմամբ գործեն շատ մեղմ, վերջինները` այսինքն հայերը, կսկսեն լքել տարածքը: Դա դժգոհությունների առիթ կհանդիսանա միջազգային կազմակերպություններին համար: Դա նոր խնդիրներ կստեղծի Բաքվի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, չէ որ այնտեղ վերջերս աճել է հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ` կապված միջինասիական գազի տեղափոխման և ադրբեջանական ածխաջրածնային պաշարները Եվրոպա մատակարարելու հետ: Այնպես որ ռազմական հակամարտությունը չի կարելի իսպառ բացառել, բայց ամեն դեպքում այն այդքան հավանական չէ: Ուստի 2011-ին առավել հավանական սցենարը ենթադրում է կողմերի միջև նվազագույն զիջումներ մարտավարական հարցերի շուրջ: Միջազգային միջնորդների համար առաջնային կդառնա կողմերին ռազմական հակամարտությունից զերծ պահելը: Եվ այստեղ իրոք գործող կլինի Ռուսաստանի մասնակցությունը, որը զգալի ազդեցություն ունի Երևանի վրա և մշտապես ընդլայնում է համագործակցությունը Բաքվի հետ»,- ասել է Նեյժմակովը, հաղորդում է Day.Az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---