Հայազգի մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել ՌԴ նախագահի ընդունարանում

PanARMENIAN.Net - Կացարան չունեցող տղամարդը փորձել է ինքնասպան լինել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ընդունարանում: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 1970թ. ծնված Գումեդին Բելոսոնյանը ազգությամբ հայ է, առանոց բնակության որոշակի վայրի, նա իրեն ածելիով վնասվածքներ է հասցրել պարանոցի և աջ ձեռքի շրջանում:

Նշվում է, որ այդ կերպ Բելոսոնյանը փորձել է ուշադրությունը հրավիրել իր անձի վրա՝ փաստաթղթեր ստանալու համար: Գումեդին Բելոսոնյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինքնասպանության հանգամանքները ճշտվում են, հաղորդում է ՌԴԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---