Դավիթ Նալբանդյան. Անկախ Օքլենդում կրած պարտությունից, շաբաթը բավականին հաջող էր ինձ համար

Դավիթ Նալբանդյան. Անկախ Օքլենդում կրած պարտությունից, շաբաթը բավականին հաջող էր ինձ համար

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, շաբաթն ինձ համար բավականին հաջող էր: Երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում: Այս խաղում ես պարտվեցի, սակայն ես ամեն օր ձգտում եմ բարելավել իմ խաղը»,-ասել է Նալբանդյանը ATP-ի պաշտոնական կայքին: Դավիթ Նալբանդյանը 6:3, 6:2 հաշվով պարտվեց Դավիթ Ֆերերին Heineken Open-ի մրցաշարում:

Ֆերերը նշել է, որ այդ հաղթանակն առանձնահատուկ էր իր համար, քանի որ այս մրցաշարում նա իր առաջին տիտղոսն է նվաճել 2007 թվականին: «Կարծում եմ դա Դավիթի լավագույն օրը չէր: Երկրորդ սեթում նա այնքան էլ լավ չխաղաց: Հավանաբար, առանցքային էր այն պահը առաջին սեթում, երբ 3:3 հաշվի դեպքում ինձ հաջողվեց բրեյք անել և հետո «վերցնել» ողջ պարտիան: Դրանից հետո, նա բավականին ցրված էր խաղում»,-մեջբերում է Ֆերերի խոսքերը gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---