Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում

Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում

PanARMENIAN.Net - «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ին անցած տարվա համեմատ աճել է 8,3 տոկոսով և կազմել 596,7 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումների քանակը հաշվետու տարում կազմել է 747 774` աճելով 5,1 տոկոսով: 2010թ.-ին նշանակալիորեն` 33 տոկոսով աճել է Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալը, կազմելով 74,7 մլն դոլար: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 522 մլն դոլար` 2009թ.-ի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 5,5 տոկոսով: Աճ է արձանագրվել նաև քանակային առումով. դեպի դուրս կատարված փոխանցումների քանակն աճել է 16,4 տոկոսով, իսկ դեպի Հայաստան կատարված փոխանցումների քանակը` 4,4 տոկոսով, կազմելով, կամապատասխանաբար, 47 682 և 701 092: Մեկ փոխանցման միջին գումարը կազմել է 797 դոլար:

Շրջանառության կայուն աճի և փոխանցումների քանակի ավելացման շնորհիվ «Յունիստրիմ» համակարգը պահպանում է առաջատարի դիրքը, հանդիսանալով դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Համակարգը հաճախորդների համար հարմար և շահավետ է իր ցածր սակագներով, գործընթացի պարզությամբ և լայն աշխարհագրությամբ` ավելի քան 190 հազար սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում: Դրամական փոխանցման համար չի պահանջվում բանկային հաշվի բացում, փոխանցումը ստացող կողմը ոչ մի ծախս չի կատարում:

Հայաստանում «Յունիստրիմ» համակարգով փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր գործող 34 մասնաճյուղերում, հաղորդում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---