Թոմաս Համմարբերգը կհանդիպի 2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողների հետ

Թոմաս Համմարբերգը կհանդիպի 2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողների հետ

PanARMENIAN.Net - Քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ նամակ-պահանջը փոխանցվել է Երևանում ԵԽ ներկայացուցչությանը, որի տակ ստորագրվել են «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցները: ԵԽ ներկայացուցչությանը գտնվում է Էրեբունի Plaza հյուրանոցում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ակցիայի վայրից, նամակն ընդունվել է:

Ակցիայի ակտիվսիտները հայտարարել են, որ այսօր երեկոյան մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգը կհանդիպի 2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողների հետ:

Ակցիան ավարտվել է, ոստիկանությունը ուժ չի կիրառել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---