Շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունում երկու տուրերից հետո առաջատար է Հրանտ Մելքումյանը

Շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունում երկու տուրերից հետո առաջատար է Հրանտ Մելքումյանը

PanARMENIAN.Net - Տղամարդկանց շարքում շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունում կայացել է 2-րդ տուրը: Երկրորդ հաղթանակն է տարել Հրանտ Մելքումյանը, որը երկրորդ տուրում ավելի ուժեղ էր Արա Մինասյանից: Իր ելույթը հաջող կերպով շարունակում է Արման Փաշիկյանը, որը հաղթել է Տիգրան Քոթանջյանին: Ավետիք Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակ են տարել համապատասխանաբար Ռոբերտ Հովհաննիսյանի և Աշոտ Անաստասյանի նկատմամբ:

Դավիթ Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան և Արտաշես Մինասյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Առաջնությունում երկու միավորով առաջատար է Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը նույնպես ունի 2 միավոր և երկրորդ տեղում է, երրորդ տեղում է Ավետիք Գրիգորյանը:

3-րդ տուրը կայանալու է հունվարի 20-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---