Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթը 2012-ի ֆուտզալի ԵԱ-ի սկզբնական փուլում

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթը 2012-ի ֆուտզալի ԵԱ-ի սկզբնական փուլում

PanARMENIAN.Net - 2012-ի ֆուտզալի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլի B խմբում վերջին խաղը Հայաստանի ֆուտզալի հավաքականն անցկացրել է Լատվիայի հավաքականի հետ:

Պայքարը հավասար էր, բայց Ռուբեն Նազարեթյանի սաները զիջել են 1:2 հաշվով: Գոլ խփել է Վլադիմիր Մխիթարյանը:

Դա եղել է Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունը, ավելի վաղ հայ խաղացողները 1:6 հաշվով զիջել են Իսլանդիայի հավաքականին, իսկ Հունաստանի հավաքականի հետ խաղացել են ոչ ոքի` 2:2:

Հայաստանի հավաքականը 1 միավորով զբաղեցրել է խմբում վերջին տեղը, հաջորդ փուլի ուղեգիր նվաճել է Լատվիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---