Երևանում իր աշխատանքն է սկսել «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:

«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ, ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետև անդրադարձել համաժողովի աշխատանքներին և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Համաժողովն իր աշխատանքները շարունակելու է մինչև հունվարի 28-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---