Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները քննարկել են հարկային և մաքսային հարցերը

PanARMENIAN.Net - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) ներկայացուցիչները, ՏՏ զարգացման աջակցության խորհրդի աշխատանքային խումբը և ՏՏ ձեռնարկությունների միությունը (UITE) կլոր սեղանի ընթացքում քննարկել են ՏՏ ոլորտում հարկադրումը և մաքսային տուրքերը: Այդ հարցերը ներկայացվելու են ՏՏ զարգացման աջակցության խորհրդի հաջորդ նիստում ՀՀ վարչապետի նախագահությամբ:

Հարկային և մաքսային հարցերն արծարծելու նպատակով, որոնք անհանգստացնում են Հայաստանի ՏՏ ընկերություններին, 2010-ի հոկտեմբեր-դեկտեմբերին EIF-ը և UITE-ն մի շարք քննարկումներ են անցկացրել հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, մշակվել են առաջարկներ օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Մասնավորապես, առաջարկվել է պարզեցնել մաքսային գործընթացները հայկական ՏՏ ընկերությունների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---