ՀՀ նախագահ. Ղարաբաղյան կարգավորման միակ ուղին ԼՂՀ հանրաքվեի արդյունքների ճանաչումն է

ՀՀ նախագահ. Ղարաբաղյան կարգավորման միակ ուղին ԼՂՀ հանրաքվեի արդյունքների ճանաչումն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցը հարցի խաղաղ լուծումն է, և միակ ուղին` ԼՂ-ում հանրաքվեի անցկացումը կամ 1991-ի հանրաքվեի արդյունքների ճանաչումը, որը տեղի է ունենցել ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքին համապատասխան: Հիմնահարցը կարող է լուծվել միայն փոխզիջման միջոցով: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում շատ կարևոր են մարտական գործողությունների չվերսկսման մասին կողմերի պարտավորությունները: Վերջին մեկուկես-երկու տարում պատերազմի, ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները սովորական են դարձել: Բայց ես համոզված եմ, որ կարելի է խուսափել պատերազմից»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանը հավելել է, որ 2007-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են կողմերին Մադրիդյան փաստաթուղթը: Նրա խոսքերով, այդ սկզբունքները ենթադրում են հակամարտության լուծում հենց փոխզիջումային ճանապարհով, բայց Ադրբեջանը սկսել է այդ սկզբունքների սեփական մեկնաբանումը: «Ամեն անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ, առաջին հերթին, 1994-ին մենք ստորագրել ենք հրադադարի մասին պայմանագիր, և նպատակը խաղաղության հաստատումն էր և հարցի լուծումը: Դեռ ոչ ոք չեղյալ չի համարել այդ պայմանագրի դրույթները, ոչ ոք չեղյալ չի համարել նաև երկրորդ պայմանագրի դրույթները: Ցանկանում եմ ավելացնել, որ այժմ ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներն ուղղակի ռազմական գործողությունների արդյունք են, որոնք ղարաբաղցիները չեն սկսել: Ոչ ոք չի հերքում, որ, այո, կան տարածքներ, որոնք եղել են Ադրբեջանի կազմում, սակայն, այժմ գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ: Բարդ է դրանք անկլավ անվանելը: Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններ են, որոնք սահմանակից են Ղարաբաղին, որոնց վրա հսկողություն է սահմանվել միայն միջանցք, անվտանգության ինչ-որ գոտի ստեղծելու նպատակով նրա համար, որպեսզի ադրբեջանական բանակի տնօրինության տակ գտնվող սպառազինություններից անհնար լիներ կրակ արձակել բնակավայրերի վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---