Հայաստանի նախագահ. Մենք դեմ ենք պատերազմին, սակայն չենք վախենում մարտնչելուց

Հայաստանի նախագահ. Մենք դեմ ենք պատերազմին, սակայն չենք վախենում մարտնչելուց

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը բավարար չէ: Եթե այլ ելք չլինի, մենք կհայտնվենք 1990-ականների իրավիճակում: Մենք պետք է բոլոր միջոցներով պաշտպանենք մեր բնակչությանը»,-ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նախագահը հիշեցրել է, որ 1994թ. Ադրբեջանը ստիպված էր հրադադար խնդրել, և դա այն բանից հետո, երբ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն չորս բանաձև էր ընդունել ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու պահանջով: «Իսկ Ադրբեջանը դա չարեց: Իսկ այժմ փորձում է դա այնպես ներկայացնել աշխարհին, թե իբր այն ժամանակ ընդունվել են ՄԱԿ-ի բանաձևեր, որոնք Հայաստանը չի կատարել: Սակայն, այն ժամանակ ողջ աշխարհին էր հայտնի, կարծում եմ, մասնագետները, հիմա էլ դա գիտեն, որ դա մեզնից կախված չէր: Մենք պաշտպանվողի դիրքում էինք»,-ասել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահը նշել է, որ այսօր ադրբեջանցիները գտնում են, որ իրենց բանակն այնքան մարտունակ է, որ իրենց կհաջողվի արագ բլիցկրիգ կազմակերպել և դրանով հարցը կփակվի: «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Ես բազմիցս եմ ասել և այժմ էլ կրկնում եմ, որ մենք դեմ ենք պատերազմին: Սակայն, դա չի նշանակում թե, մենք վախենում ենք պատերազմել: Մենք պետք է պաշտպանվենք: Այլ ելք մենք ուղղակի չունենք: Որովհետև, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը մեկ ժամ հայտնվի Ադրբեջանի կառավարման տակ, այնտեղ ոչ մի հայ չի մնա»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---