Վիվա-Սել ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010 թվականի ավարտին կազմել է 2,46 մլն սիմ-քարտ

Վիվա-Սել ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010 թվականի ավարտին կազմել է 2,46 մլն սիմ-քարտ

PanARMENIAN.Net - Վիվա-Սել ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010 թվականի ավարտին կազմել է 2,46 մլն սիմ-քարտ: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, 2009 թվականի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 18,7 տոկոսով:

Բաժանորդների քանակը 2010թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 9,5 տոկոս: Բաժանորդային բազայի աճի տեմպերով Հայաստանը հայտնվել է երրորդ տեղում ՄՏՍ-ի առկայության ԱՊՀ երկրների թվում (ՌԴ, Ուկրաինա, Ուզբեկստան, Թուրքմենստան, Բելառուս)՝ զիջելով Թուրքմենստանին ու Ուզբեկստանին: Մինչդեռ, 2010թ. դեկտեմբերին ՄՏՍ-ի համախմբված բաժանորդական բազան ավելացել է 1,72 մլն և 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 103,35 մլն օգտվող:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---