Հայտնի են դարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են դարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

PanARMENIAN.Net - «Դինամո» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցել են 140 ըմբշամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Միհրան Ջաբուրյանը (55 ք/կ), Աշոտ Տերտերյանը (60 ք/կ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 ք/կ), Մուսա Մուրթազալիևը (74 ք/կ), Հաջիմուրադ Մահոմեդովը (84 ք/կ), Էդգար Ենոքյանը (96 ք/կ) և Ռուսլան Բասիևը (120 ք/կ):

«Մենք պատրաստվելու ենք Գրան պրիին, որը տեղի է ունենալու փետրվարի 11-13-ը Ստամբուլում: Այնուհետև փետրվարի 15-ից մարտի 5-ն անցկացնելու ենք համատեղ հավաք Վրաստանի հավաքականի հետ, որից հետո մարզիկները որոշ ժամանակ մարզվելու են անհատական»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---