Պարսկալեզու Garabagh.org կայքէջը հաքերների գրոհից հետո վերսկսել է իր աշխատանքը

Պարսկալեզու Garabagh.org կայքէջը հաքերների գրոհից հետո վերսկսել է իր աշխատանքը

PanARMENIAN.Net - «Garabagh.org» պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում տեղեկություններ է հրապարակում ղարաբաղյան ազատամարտի և Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների ու նաև Խոջալուի դեպքերի քողարկված ճշմարտությունների մասին, հունվարի 27-ին ադրբեջանցի հաքերների կողմից կոտրվել է, սակայն այսօրվանից վերսկսել է իր բնականոն աշխատանքը:

Կայքը բացվել է Իրանի հայ համայնքի ջանքերով, և ընթերցողներին ներկայացնում է Սումգայիթի և Բաքվի հայ բնակչության կոտորածների իրական պատկերը: Կայքում տեղադրված են նաև նյութեր, որոնք վերաբերվում են Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---