Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր կստորագրի լեհական «Յագելլոնիա» ակումբի հետ

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր կստորագրի լեհական «Յագելլոնիա» ակումբի հետ

PanARMENIAN.Net - «Ռանդերս» ֆուտբոլային ակումբը (Դանիա) համաձայնել է վաճառել պաշտպան Ռոբերտ Արզումանյանին լեհական «Յագելլոնիա» ակումբին (Բելոստոկ):

Հայաստանի հավաքականի պաշտպանն այժմ գտնվում է Բելոստոկում, որտեղ պայմանագիր կկնքի ակումբի հետ, հաղորդում է «Ռանդերսի» պաշտոնական կայքը:

Մինչ այդ նա փորձաշրջան էր անցել մեկ այլ լեհական ակումբում` «Սլասկում», սակայն ակումբի հետ համաձայնություն ձեռք չբերվեց:

Լեհաստանի առաջնությունում «Յագելլոնիան» 30 միավորով առաջին տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---