Արսեն Գալստյանն ու Էդուարդ Կուրգինյանը Կրասնոդարի շրջանի լավագույն մարզիկների տասնյակում են

PanARMENIAN.Net - Կրասնոդարի շրջանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնում անվանել են երիտասարդ և մեծահասակ մարզիկների լավագույն տասնյակները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, երկու ցուցակներում էլ Կուբանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան:

Մեծահասակների լավագույն տասնյակի մեջ մտել է միջազգային դասի սպորտի վարպետ, ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Գալստյանը: Վերջերս նա Բաքվում կայացած միջազգային առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց` կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի մրցակցին: Տասնյակում է նաև միջազգային դասի սպորտի վարպետ, սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Աշխարհի գավաթակիր Էդուարդ Կուրգինյանը: Երիտասարդների լավագույն տասնյակում է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Ստեփան Մարյանյանը: Տասնյակում կան նաև հայ մարզիկների սաներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---