ՀՀ ԱԳ նախարար. Ի տարբերություն Բաքվի, Երևանը կիսում է միջազգային հանրության կարծիքը ղարաբաղյան կարգավորման հարցում

ՀՀ ԱԳ նախարար. Ի տարբերություն Բաքվի, Երևանը կիսում է միջազգային հանրության կարծիքը ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են ղարաբաղյան կարգավորման հարցով, վերջին 3 տարում ընդունել են հայտարարություներ, հռչակագրեր, որոշումներ, որոնք համահունչ են ՀՀ դիրքորոշմանը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի դիրքը հայկական կողմի դիրքից ուժեղ է: Ըստ նրա, խոսքը գնում է կարգավորման երեք հիմնական սկզբունքների և կարգավորման վեց հիմնական տարրերի մասին: «Բանակցություններն այժմ ընթանում են մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ներկայացվել են կողմերին դեռևս 2007թ. նոյեմբերին: Ահա այդ մադրիդյան առաջարկություններից էլ վերցվել են վեց հիմնական տարրերը, որ հրապարակվեցին նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի ելույթներում Ակվիլայում և Մուսկոկայում, Մեծ ութնյակի գագաթնաժողովների շրջանակներում»,-նշել է Նալբանդյանը: Նա նկատել է նաև, որ Հայաստանը կիսում է միջազգային հանրության դիրքորոշումը կարգավորման հարցում, այսինքն, հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա և բոլոր այդ սկզբունքներն ու տարրերը մշակվել են և առաջարկվել են որպես միասնություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մեկ այլ սկզբունքից կամ նախապատվությունը տալ դրանցից մեկին: «Ադրբեջանն ասում է, թե ընդունում է երեք սկզբունքներից մեկը, իսկ վեց տարրերի առնչությամբ հայտարարում է, որ պատրաստ է քննարկել դրանցից հինգը՝ մեկի իրականացումից հետո: Այդ առնչությամբ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում ԱՄՆ պետքարտուղարը ՄԽ համանախագահների անունից հայտարարեց, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այդ սկզբունքներն ու տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն, որ դա փաթեթ է: Եվ այդ հիման վրա էլ պետք է ընթանա կարգավորումը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Ըստ նրա, ադրբեջանցիները փորձում են ներկայացնել, թե ինչ-որ կազմակերպություն, օրինակ, Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, որը երբեք չի առնչվել ղարաբաղյան կարգավորմանը, սատարում է իրենց: «Իսկ ինչպե՞ս են կայացվում որոշումներն այդ կազմակերպությունում: Եթե ինչ-որ հարց առնչվում է իսլամական և ոչ իսլամական երկրներին, ապա, միշտ իրավացի է հայտնվում իսլամական երկիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ շատ իսլամական երկրներ այլ միջազգային կազմակերպություններում քվեարկում են Ադրբեջանի առաջ քաշած միակողմ բանաձևերի օգտին, հայտնում է Russia Today-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---