Նույնիսկ կառավարության լուծարումից հետո բողոքի ալիքը Եգիպտոսում չի հանդարտվում

Նույնիսկ կառավարության լուծարումից հետո բողոքի ալիքը Եգիպտոսում չի հանդարտվում

PanARMENIAN.Net - Չնայած Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հայտարարությանը կառավարության պաշտոնանկության մասին, Եգպիտոսի բոլոր խոշոր քաղաքներում շարունակվում են ժողովրդական բողոքի ցույցերը: Հարյուրավոր մարդիկ Կահիրեի կենտրոնում պահանջում են նախագահ Մուբարաքի հրաժարականը: Բախումների արդյունքում զոհվել է առնվազն 24 մարդ, շուրջ հազարը վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

32-ամյա Մուբարաքի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 25-ին:

Արձակելուվ կառավարութունը՝ Մուբարաքը խոստացավ արդեն մինչև հունվարի 29-ը ձևավորել կառավարության նոր կաբինետը՝ նշելով, որ անկարգությունների նպատակն է ապակայունացնել իրավիճակը երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---