«Կասպերսկու լաբորատորիա». Հայաստանը 8-ն է գրանցված վեբ-հարձակումների քանակով

«Կասպերսկու լաբորատորիա». Հայաստանը 8-ն է գրանցված վեբ-հարձակումների քանակով

PanARMENIAN.Net - «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով Հայաստանը 8-ն է վեբ-հարձակումներին ենթակա լինելու առումով: Ինչպես ասվում է «Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծական հաշվետվության մեջ, «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքից օգտվողների 44 տոկոսը Հայաստանում բախվում է հակավիրուսային ծրագրի գործարկման հետ: Առաջին եռյակում են Իրաքը (61%), Օմանը (56%) և Ռուսաստանը (53%), որտեղ ցանցում հարձակման է ենթարկվում յուրաքանչյուր երկրորդ օգտվողը: Այդպիսով, Հայաստանը ևս 10 երկրների թվում (Օման, ՌԴ, Բելառուս, ԱՄՆ, Սուդան, Քուվեյթ, Ղազախստան, Անգոլա, Ուկրաինա, Չինաստան, Ադրբեջան, Հնդկաստան և այլն) մտնում է բարձր ռիսկի գոտու մեջ: Ըստ վերլուծաբանների, համեմատաբար անվտանգ երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան ու Նորվեգիան: Նրանց ցուցանիշները տատանվում են 19-20,8 տոկոսի սահմանում: Ինչպես ասվում է զեկույցում, գրանցված վեբ-հարձակումների քանակը կախված է «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքից օգտվողների քանակի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---