Միխայիլ Պողոսյանը կգլխավորի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն

PanARMENIAN.Net - Ալեքսեյ Ֆյոդորովի փոխարեն «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ ղեկավար կնշանակվի Միխայիլ Պողոսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՄԱԿ փոխնախագահի և «Սուխոյ» ընկերակցության գլխավոր տնօրենի պաշտոնները: ՄԱԿ ղեկավարի փոխարինման հարցը բարձրացվեց ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստում: Հետագայում չի բացառվում այլ պետական ընկերությունների ղեկավարների հրաժարականը:

Ընկերության նախագահի նշանակման մասին որոշումն ընդունում է տնօրենների խորհուրդը: «Այս տարի տնօրենների խորհուրդը դեռ չի հավաքվել: Մոտակա հավաքը նշանակված է փետրվարի 3-ին»,- նշել են ՄԱԿ մամլո ծառայությունում և ավելացրել, որ հավաքի օրակարգում ՄԱԿ նախագահի փոխարինման հարց չկա: 2007 թվականից Միխայիլ Պողոսյանը համատեղում է ՄԱԿ փոխնախագահի և «Սուխոյ» ընկերակցության գլխավոր տնօրենի պաշտոնները, իսկ 2009 թվականից նա դարձել է նաև «ՌՍԿ ՄիԳ» գլխավոր տնօրեն-գլխավոր կոնստրուկտորը, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---