Եգիպտոսը մերժել է արևմտյան գերտերությունների կոչերն անհապաղ իշխանափոխության մասին

Եգիպտոսը մերժել է արևմտյան գերտերությունների կոչերն անհապաղ իշխանափոխության մասին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ԱԳՆ-ն հերքել է արևմտյան գերտերությունների կոչերն իշխանությունն անհապաղ հանձնելու մասին: Փետրվարի 2-ին Եգիպտոսի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում այդ կոչերն անվանել է երկրում իրավիճակը սրելու փորձ:

Այն բանից հետո, երբ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններում, մի քանի համաշխարհային առաջնորդներ կոչ են արել Եգիպտոսի կառավարությանն արագացնել քաղաքական ձևափոխումների գործընթացը, քանի որ ցուցարարները շարունակում են պահանջել նախագահի անհապաղ հրաժարականը:

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը խորհուրդ է տվել Մուբարաքին կատարել ցուցարարների պահանջները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մուբարաքը պետք է ընդունի առկա իրավիճակի անկայունությունը, որի հետ կապված անհրաժեշտ է անհապաղ իշխանության համակարգում հիմնարար խաղաղ փոփոխություններ սկսել:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նշել է, որ Եգիպտոսում իշխանության հանձնման գործընթացը պետք է ընթանա խաղաղ և անհապաղ:

Իսրայելի նախագահ Բինյամին Նեթանյահուն անհանգստություն է արտահայտել իր երկրի հետ Եգիպտոսի ապագա հարաբերությունների առիթով: Նա դիվանագետներին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է կոչ անի պահպանել երկու երկրների միջև խաղաղությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---