Օզիբիլիսը կարող է ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում արդեն Ռուսաստանի հետ խաղում

Օզիբիլիսը կարող է ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում արդեն Ռուսաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրել է, որ ֆեդերացիան ամեն ինչ կանի հավաքականի կազմն ուժեղացնելու համար, հատկապես Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում: Բանակցություններ են ընթանում Նիդերլանդներից հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզիբիլիսին ձեռք բերելու համար, որը խաղում է «Այաքսում»: «Ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կխաղա մեր թիմում, բայց հիմա դիտարկում է նաև Հոլանդիայի հավաքականի առաջարկը: Եթե նա ընդունի մեր առաջարկը, ապա արդեն Ռուսաստանի հետ խաղում դաշտ դուրս կգա»,- ասել է Հայրապետյանը:

Նա կարծում է, որ հավաքականը դարպասապահի խնդիր ունի, և Ռոման Բերեզովսկու կարիերայի ավարտից հետո արժանի փոխարինող չկա, և նա հանձնարարել է թիմերի բոլոր գլխավոր մարզիչներին պատրաստել լավ դարպասապահներ:

«Իհարկե, լավ կլիներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու նման շատ խաղացողներ ունենալը, բայց տվյալ պահին մենք կազմի հետ կապված խնդիրներ չունենք»,- հավելել է նա:

Հայաստանի հավաքականը փետրվարի 9-ին Կիպրոսում անցկացնելու է ընկերական հանդիպում Վրաստանի հավաքականի հետ, և խաղի համար գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ներկայացրել է 20 ֆուտբոլիստների:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---