Թուրքիան հետևեց արաբական երկրների օրինակին

PanARMENIAN.Net - Լայնածավալ հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայում: Անկարայի փողոցներ են դուրս եկել հազարավոր բանվորներ ու ուսանողներ, որոնք բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի միջոցով, ի պատասխան քարեր են նետվել, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Գործակալությունն այդ ելույթները կապում է արաբական երկրներում զանգվածային ելույթների հետ:

Տարբեր գնահատականներով, ակցիային մասնակցել է 5-10 հազար մարդ: Ցուցարարները վրդովված են աշխատանքային օրենսդրության բարեփոխմամբ: Տուժածների քանակը հայտնի չէ, որոշ ցուցարարներ գլխի վնասվածքներ են ստացել:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Բեշիր Աթալայը ապօրինի է անվանել բողոքի ակցիան: Ըստ նրա, Թուրքիայի իշխանություններն արգելում են ցույցեր կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---