Երկպալատանի խորհրդարանն ավելի շատ բխում է սփյուռքի պահանջներից, քան Հայաստանի

Երկպալատանի խորհրդարանն ավելի շատ բխում է սփյուռքի պահանջներից, քան Հայաստանի

PanARMENIAN.Net - Սփյուռքահայերին միավորող իշխանության միասնական մարմին ստեղծելու գաղափարը հնչել է դեռ 1970-ականներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգ» թերթի խմբագիր և Արմենական-ռամկավար ազատական կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը: Նա նշել է, որ մի քանի տարի առաջ երկպալատանի խորհրդարանի մասին արտահայտվել է նաև արևելագետ Նիկոլայ Հովհաննիսյանը: Միաժամանակ, Հակոբ Ավետիքյանի կարծիքով, Վերին պալատի ստեղծման գաղափարը դեռ քննարկման և ուսումնասիրման կարիք ունի: Նրա կարծիքով, երկպալատանի խորհրդարանը բխում է ավելի շատ սփյուռքի, քան Հայաստանի պահանջներից: Ավետիքյանը նշել է, որ տվյալ պահին Հայաստանի 18 հազար քաղաքացիներ ունեն երկքաղաքացիություն և Վերին պալատը կոչված է նրանց հնարավորություն տալ ներկայացված լինելու Հայաստանի խորհրդարանում և մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Կալիֆորնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահը մտադիր է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, որոնք ենթադրում են Հայաստանի խորհրդարանում տեղեր հատկացնել Սփյուռքի ներկայացուցիչների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---