Արմեն Ջիգարխանյան. Որոշ մարդիկ իրենց ձեռքերն են տաքացնում ղարաբաղյան հակամարտության վրա

Արմեն Ջիգարխանյան. Որոշ մարդիկ իրենց ձեռքերն են տաքացնում ղարաբաղյան հակամարտության վրա

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է, և մենք քեզ հետ այն չենք լուծի: Ինչո՞ւ: Որովհետև այն ի սկզբանե լրջորեն կապել են կրոնի հետ»,- հայտնել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Մոսկովյան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Ջիգարխանյանը: Ընդ որում, նա նկատել է, որ հակամարտության կողմերը պետք է էներգիա ծախսեն, որպեսզի հաշտվեն, այլ ոչ թե վիճեն:

Հնարավոր կանխատեսումներ կատարելով հակամարտության կարգավորման վերաբերյալ` Ջիգարխանյանն ասել է. «Վախենում եմ կտրուկ լինել, բայց ինձ թվում է, որ որոշ մարդիկ իրենց ձեռքերն են տաքացնում ղարաբաղյան հակամարտության վրա»: Ընդ որում, Ջիգարխանյանը ղարաբաղյան հակամարտությունը համեմատել է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» ստեղծագործության հետ: «Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր այժմ իրենց ձեռքերն են տաքացնում ադրբեջանցիների ու հայերի միջև հակամարտության վրա, շահադիտական նպատակներ ունեն»,- նշել է Արմեն Ջիգարխանյանը: Նրա խոսքով` կողմերը պետք է նստեն և պայմանավորվեն: Այդ համատեքստում նա նկատել է, որ հակամարտությունը հնարավոր կլինի լուծել, եթե դրա մասին հաճախ խոսվի, հաղորդում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---