Արամ Համբարյան. ԱՄՆ հայ համայնքը հերթական անգամ հիասթափվել է նախագահ Օբամայից

Արամ Համբարյան. ԱՄՆ հայ համայնքը հերթական անգամ հիասթափվել է նախագահ Օբամայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը սկսում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու դեմ պայքարի երկրորդ փուլը: Ինչպես գրում է The Washington Times թերթը, Ամերիկայի հայկական լոբբին մեղադրում է Բրայզային ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի օգտին լուծելու անձնական շահագրգռվածության մեջ: Թերթը հիշեցնում է, որ նախագահ Օբաման Բրայզային նշանակել է առանց Սենատի հաստատման: Վետոյի իրավունքից օգտվել են սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը:

«ԱՄՆ հայկական համայնքը հերթական անգամ հիասթափված է նախագահ Օբամայից, որը, չնայած դեմոկրատ սենատորների առարկությանը, Մեթյու Բրայզային նշանակեց որպես դեսպան»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա կոչ է արել սենատորներ Բոքսերին և Մենենդեսին ստիպել Օբամային սպասել Սենատի կողմից դեսպանի հաստատմանը: «Մենք հուսով ենք, որ սենատորները կպաշտպանեն ԱՄՆ շահերը և ամերիկյան արժեքները: Մեր երկրի դիվանագիտության հեղինակությունը կախված է այդ թեկնածուի հաստատումը կանխելուց»,- ասել է Համբարյանը:

ԱՄՆ Սենատը ներկա նստաշրջանի ընթացքում պետք է հաստատի Բրայզայի լիազորությունները: Եթե դա տեղի չունենա, ապա նա պետք է վերադառնա Վաշինգտոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---