Telcell և WebMoney վճարային տերմինալները գործարկել են WebMoney Check համատեղ նախագիծը

PanARMENIAN.Net - Telcell և WebMoney վճարային տերմինալները գործարկել են WebMoney Check համատեղ նախագիծը, ինչը թույլ է տալիս Համացանցում գնումներ կատարել WebMoney-ի միջոցով` չհանդիսանալով համակարգից օգտվող: Ինչպես հաղորդեցին Telcell մամլո ծառայությունից, այդ ծառայությունից կարելի է օգտվել բջջային հեռախոսի միջոցով: «Այս նախագիծը նաև այլ նշանակություն ունի` դուրս գալով ԱՊՀ տարածքում էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարի հետ մեր ընկերության փոխհարաբերությունների շրջանակից»,- ասել է «Telcell» ՓԲԸ մարքեթինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

WebMoney Transfer վճարային համակարգը ստեղծվել է 1998 թվականին և բաց է ազատ օգտագործման նպատակով երկրագնդի ցանկացած կետում բոլոր ցանկացողների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---