Բարաք Օբամա. ԱՄՆ-ն կճանաչի Հարավային Սուդանը որպես անկախ պետություն ընթացիկ տարվա հուլիսին

Բարաք Օբամա. ԱՄՆ-ն կճանաչի Հարավային Սուդանը որպես անկախ պետություն ընթացիկ տարվա հուլիսին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է երկուշաբթի օրը հրապարակված Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ Օբամայի, Վաշինգտոնը կճանաչի Հարավային Սուդանը որպես անկախ պետություն ընթացիկ տարվա հուլիսին: Պետքարտուղար Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ-ն սկսել է Սուդանը ահաբեկչությունը հովանավորղ երկրների ցուցակից հանելու գործընթացը:

Հարավային Սուդանում ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների շուրջ 98 տոկոսը քվեարկել է անկախացման օգտին: Նոր, Աֆրիկայի թվով 53-րդ պետության պաշտոնական հռչակումը տեղի կունենա 2011թ. հուլիսի 9-ին՝ անցումային շրջանի ավարտից հետո: 2005թ. 20-ամյա քաղաքացիական պատերազմից հետո Սուդանում Հյուսիսը ներկայացնող կառավարական ուժերը Համապարփակ խաղաղ համաձայնագիր կնքեցին Հարավի ապստամբների հետ: Ըստ նրա պայմանների, նավթով հարուստ Հարավային Սուդանի ինքնորոշման հարցը պետք է որոշվեր հանրաքվեի արդյունքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---