Բյուրեղավանում ընթանում է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը

Բյուրեղավանում ընթանում է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-10 Բյուրեղավանում անցնում է Հայաստանի սուսերամարտիկ երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Առաջին մեդալները խաղարկվեցին «ճկասուսեր» մարզաձևում, որտեղ հաղթող դարձավ Արմենակ Գասպարյանը, որը եզրափակչում հաղթեց Էմիլ Դանիելյանին: Երրորդ տեղերը գրավեցին Գևորգ Հարությունյանն ու Մայքլ Հովհաննիսյանը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Երկրորդ մրցաշարային օրը հայտնի կդառնան հաղթողները պատանիների և աղջիկների շրջանում «խոցասուսեր» մարզաձևում: Առաջնության ավարտի արդյունքում կձևավորվեն Հայաստանի հավաքականները, և մարտի 26-ին պատանի սուսերմարտիկները Լեհաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի, իսկ երիտասարդները՝ ապրիլին կմասնակցեն Հորդանանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---