Թեհրան. Տարածաշրջանային խաղացողները թույլ չեն տա, որպեսզի Ղարաբաղում պատերազմ սկսվի

Թեհրան. Տարածաշրջանային խաղացողները թույլ չեն տա, որպեսզի Ղարաբաղում պատերազմ սկսվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողները, թույլ չեն տա, որպեսզի Ղարաբաղում վերսկսվեն պատերազմական գործողությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Կարծում եմ, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար նախադրյալներ չկան: Բացի դրանից, ԵԱՀԿ ՄԽ-ը, նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան` որպես տարածաշարջանային խաղացողներ, պատերազմ չեն հանդուրժի տարածաշրջանում»,- ասել է դեսպանը: Նա հիշեցրել է Իրանի նախագահի հայտարարությունների մասին, կապված նրա հետ, որ ղարաբաղյան պատերազմն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Պառասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Սաղայանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ջանքերին: «Դա մեր դիրքորոշումն է, և Ադրբեջանը հիանալի գիտի այդ մասին: Մենք միշտ հանդես ենք եկել քրիստոնեական և իսլամական աշխարհների միջև երկխոսության օգտին»,- ասել է դեսպանը:

Խոսելով Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման մասին` Սեյեդ Ալի Սաղայանը հայտարարել է, որ տարածաշրջանի ռազմականացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այդ հիմնախնդրի վրա և վերահսկի իրավիճակը: «Իրանն իր հերթին ջանք չի խնայի նրա համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Սեյեդ Ալի Սաղայանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---