ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանից մեկնել են Բաքու

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանից մեկնել են Բաքու

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) փետրվարի 10-ին ժամանում են Բաքու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու համար, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը:

«Այցն ընթանալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակության շրջանակներում: Նախատեսված է համանախագահների հանդիպումն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»:

Համանախագահները Բաքու են մեկնել Երևանից, որտեղ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---