2011 թվականի առաջին կեսին Հայաստանի նախագահը կմեկնի Կիև

2011 թվականի առաջին կեսին Հայաստանի նախագահը կմեկնի Կիև

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի առաջին կեսին կայցելի Ուկրաինա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի նախագահի առաջիկա այցին վերաբերող հարցեր են քննարկվել Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպմանը, որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: ՀՀ նախագահի Կիև այցելության շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Ինչպես հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, ուկրաինացի նախարարի այցի շրջանակներում 2 փաստաթուղթ է ստորագրվել՝ «2011-12թթ. համագործակցության ծրագիր Հայաստանի ու Ուկրաինայի միջև» և «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ու Ուկրաինայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության ծրագիրը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---