Ըննդիմություն. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում կրկնվեն թունիսյան կամ եգիպտական դեպքերը

Ըննդիմություն. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում կրկնվեն թունիսյան կամ եգիպտական դեպքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով ամեն ին անում են, որ սոցիալական բողոքն երկրում դուրս դա Սահմանադրության ու օրինականության շրջանակներից, գտնում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Ցավոք, նման վտանգ կա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում սոցիալ-քաղաքական վերափոխման գործընթացը հարթ անցնի, առանց սոցիալական ցնցումների»,-նշել է նա:

Մեկնաբանելով վերջին իրադարձությունները Թունիսում ու Եգիպտոսում, որոնք փորաձագետներից շատերը համարում են «թվիթերային հեղափոխութոյւններ», Զուրաբյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ մարդկանց գործողությունները սոցցանցերում և Twitter ու Facebook ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցությունը, արտերկրում մշակված ծրագիր է: Ըստ նրա, Մուբարաքի արևմտամետ ռեժիմի տապալումը չէր բխում ԱՄՆ, Եվրոպայի ու Իսրայելի շահերից: «Նման վարկածն, ըստ իս, ավելի շատ վկայում է այն մասին, որ չարդարացված կերպով ցանկանում են կիրառել «դավադրությունների տեսությունը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---