Թունիսի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Ունաիսը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Թունիսի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Ունաիսը փետրվարի 13-ին հրաժարական է տվել: Թունիսի ԱԳՆ ղեկավարն այդ պաշտոնում մնացել է մեկ ամսից էլ քիչ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թունիսի քաղաքացիներին զայրացրել է է նախարարի հայտարարությունն այն մասին, որ նա միշտ երազել է հանդիպել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ, որի վարքից դժգոհ են հենց իրենք՝ ֆրանսիացիները: Նրանք մեղադրում են Ալյո Մարիին թունիսյան վարչակազմի հետ չափազանց սերտ կապերի մեջ:

Հունվարի 14-ին Թունիսում տեղի է ունեցել «հասմիկի» հեղափոխություն: Իշխանափոխության արդյունքում նախագահ Զինալ Աբիդին բեն Ալին ընտանիքի հետ փախել է երկրից Սաուդյան Արաբիա: Իշխանությունն անցել է վարչապետին, այնուհետև՝ խորհրդարանի խոսնակին: Երկրում ձևավորվել է ազգային միասնության ժամանակավոր կառավարություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---