EurasiaNet. Մարտական պատրաստվածության տեսակետից հայկական բանակը գերազանցում է ադրբեջանականին

EurasiaNet. Մարտական պատրաստվածության տեսակետից հայկական բանակը գերազանցում է ադրբեջանականին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմի: Սակայն դժվար է ասել, թե որքանով լուրջ պետք է վերաբերվել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Այդ մասին գրում է EurasiaNet հրատարակությունը: «Միջազգային ճգնաժամային խմբի կողմից վերջերս հրապարակված զեկույցի ամենահետաքրքիր մասերից մեկը վերաբերվում է նրան, թե ինչ կպատահի, եթե պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Զեկույցում ասվում է, որ պատերազմի դեպքում բազմաթիվ գործոններ կարող են հանդես գալ Հայաստանի օգտին: Այն հավանականությունը, որ Հայաստանը մարտական գործողություններ կսկսի, մեծ չէ, բայց չի կարելի բացառել կանխարգելիչ պատերազմի սկիզբը»,-ասվում է հրատարակության հոդվածում:

Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Հայաստանը ևս մեկ առավելություն ունի` հայկական ԶՈւ-ն մարտական պատրաստվածության տեսակետից գերազանցում է ադրբեջանական բանակին, որտեղ նախկինի նման տիրում է կոռուպցիան: «Այնուամենայնիվ, Ղարաբաղի զինվորական մասերում տեղի ունեցող ողբերգական միջադեպերի մասին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հայկական բանակի գերազանցությունը կարող է չափազանցված լինել»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---