Տիգրան Դավթյան. «Մարս» գործարանը կարող է ազատ տնտեսական գոտի դառնալ

Տիգրան Դավթյան. «Մարս» գործարանը կարող է ազատ տնտեսական գոտի դառնալ

PanARMENIAN.Net - «ՌԱՕ Մարս» ՓԲ-ն կարող է դառնալ ազատ տնտեսական գոտի: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ գործարան այցելության ժամանակ: Ըստ նրա, ձեռնարկության ենթակառուցվածքները համապատասխանում են արտադրության արդի պահանջներին: Ազատ գոտու ստեղծման համար անհրաժեշտ ներդրումները կկազմեն մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ներդրումների չափը կախված կլինի ծրագրից և «Սիտրոնիկս» ընկերության, ինչպես նաև ընդհանրապես ռուսական կողմի մասնակցության ծավալից: «Մենք ընկերությանը կտրամադրենք ժամանակակից ենթակառուցվածքներ և հատուկ ռեժիմ՝ պարզեցնելով մաքսային ու հարկային պայմանները, արտոնություններ սահմանելով»,-հավաստիացրել է Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, ազատ տնտեսական գոտում արտադրությունը պետք է միտված լինի արտահանման: «Մենք բանակցում ենք շահագրգիռ ընկերությունների հետ, գարնանը նախատեսվում է հանդիպում գործարարների հետ»,-ասել է Դավթյանը: Ըստ նրա, հիմնականում հետաքրքրված են օտարերկրյա ընկերությունները:

«Մարս» գործարանը հիմնվել է 1995թ., արևմտյան արտադրության սարքավորումները թույլ են տալիս մշակել ու արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք: 2008թ. ընկերությունը հանձնվեց ռուսական «Սիտրոնիկս» ընկերության կառավարմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---