Տիգրան Քոթանջյանը գլխավորում է «Աերոֆլոտ օփեն» փառատոնի B մրցաշարը

Տիգրան Քոթանջյանը գլխավորում է «Աերոֆլոտ օփեն» փառատոնի B մրցաշարը

PanARMENIAN.Net - «Աերոֆլոտ օփեն» միջազգային շախմատային փառատոնը մոտենում է ավարտին: Այն ընթանում է շվեյցարական համակարգով, նրա մեջ մտնում են երեք մրցաշարեր:

B մրցաշարում հաջող է հանդես գալիս հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: 8 տուրերից հետո նա հավաքել է 6.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա տարել է 5 հաղթանակ և երեք ոչ ոքի:

Ռուսաստանը ներկայացնող Պողոս Կարապետյանն առաջատարից ետ է մնում 0.5 միավորով և լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 5-րդ տեղը: B մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի ևս 5 շախմատիստներ:

C մրցաշարում առաջնորդների լավագույն քառյակը կազմում են հայ շախմատիստները: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հայաստանի հավաքականի կազմում պատանեկան օլիմպիադայի չեմպիոն Դավիթ Շահինյանը: Երկրորդ տեղում Արթուր Ղարագյոզյանն է, երրորդ տեղում` Տիգրան Սիմոնյանը, չորրորդ տեղում` Վարդան Խոջայանը: C մրցաշարում խաղում են ևս 5 հայ շախմատիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---